Մեր ժամանակների հերոս Վլադիմիր Ալիխանյան. 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, շարքային Վլադիմիր Ալիխանյանը տանկի անձնակազմի հետ միասին մղած մարտերում ոչնչացրել է հակառակորդի 1 տանկ եւ բազմաթիվ գրոհայինների:
Բայց Արցախի պաշտպանության համար մղվող այդ կռիվն անհավասար էր, եւ նա իր ընկերների հետ միասին նույնպես զոհվել է:
Ալիխանյանը տանկային անձնակազմի նշանառու օպերատոր էր: Նրա մասին պատմում են, որ զարմանալի ֆիզիկական ուժի տեր էր եւ նույնքան զարմանալի դիպուկ էր: Երիտասարդին շրջապատող մարդկանց հաճախ թվացել է, թե չկա մի ծանրություն, որը նա չկարողանա բարձրացնել եւ գոյություն չունի որեւէ նշանակետ, որը նա ի վիճակի չլինի խոցել:
«Վաշտում միակ մարդն է եղել, որ կարողացել է առաջին կրակոցով խոցել նշանակետը: Իրեն տրված խնդիրը միանգամից է կատարել»,- Վլադիմիրի մասին պատմել է ծառայակից ընկերներից մեկը:
Բանակում նա դարձել է չեմպիոն ե՛ւ որպես տանկային նշանառու, ե՛ւ որպես ծանրաքարերի մարզաձեւի վարպետ: «Ֆիզիկապես շատ ուժեղ էր, բայց սպորտով չի զբաղվել»,- որդու մասին ասել է մայրը՝ Աննա Մուկուչյանը:
Վլադիմիր Ալիխանյանը ծնվել էր 1996 թվականին՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: Բնությաննայդքանմոտերիտասարդն, ինչպեսնկարագրելեննրանճանաչողները, բնավորությամբ հանգիստ էր, բարի, կենսուրախ, արագորեն կարողանում էր շրջապատող մարդկանց դեպի իրեն տրամադրել: Սիրում էր աշխատելու հաճույքով ընտանիքին օգնում էր անասնապահության գործում: «Ասաց՝ որ գամ, պիտի անասունները շատացնեմ, ֆերմա սարքեմ: Իմ ֆերմայի աշխատողն էլ դու ես լինելու»,- որդու խոսքերն է վերհիշել մայրը:
9-րդ դասարանից հետո Վլադիմիր Ալիխանյանն ընդունվել է Դիլիջանի պետական քոլեջի տնտեսագիտության բաժին, իսկ արդեն ծառայության ընթացքում սկսել է մտածել զինվորականի մասնագիտություն ընտրելու ուղղությամբ: Բայց ճակատագիրը նրա համար այլ բան էր որոշել:
Վլադիմիր Ալիխանյանը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով եւ Արցախի մարտական ծառայության մեդալով:
Շարքային Աղասի Ասատրյան. նրանց դիրքն առաջիններից էր, որ գրոհի ենթարկվեց հակառակորդի կողմից
Մերօրյա hերոսը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով եւ Արցախի «Արիության համար» մեդալով:
Շարքային Սարգիս Սահակյան. մարտի էր նետվել եւ ոչնչացրել հակառակորդի բազմաթիվ գրոհայինների
Սարգիս Սահակյանը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=CdqP0ifT5II
Ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյան. խոցել է հակառակորդի 1 տանկ եւ բազմաթիվ գրոհայինների
Հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: