запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻ ՄԱՐԴ ՉԿԱ՞, ՈՐ ՄԱՐԱՂԱՅԻ ՍՊԱՆԴԸ ՀԻՇԻ

Ժամը 10-ի դրությամբ 26 տարի առաջ այս օրը Մարաղան օկուպացվել է, տեղի է ունեցել խաղաղ բնակչության սպանդ, գերեվարություն: Առ այսօր ողբերգության շատ մանրամասներ մնում են չբացահայտված: Մարաղան ներկայումս էլ մնում է ադրբեջանական վերահսկողության տակ:

 Փրկվածները Նոր Մարաղա են հիմնադրել՝  Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոմայրուղին անցնում է վերաբնակեցված  գյուղամիջով: Մարդիկ հաղթահարել են զրոյից նոր կյանք սկսելու դժվարությունները:

Նոր Մարաղան շնչող, թարմ դիմանկարով բնակավայր է: Ապրիլի 10-ն է, առավոտյան ժամը 10-ը:

Ոչ մի լրատվամիջոց առ այս պահը Մարաղայի ողբերգությանը գոնե մի տողով չի անդրադարձել: Որեւէ պետական կառույց, հասարակական կազմակերպություն կամ անհատ գործիչ  հայտարարություն չի տարածել: Նույնիսկ ֆեյսբուքում  հիշատակում չկա:

Ապրիլի 9-ին շփման գծում դարձյալ զոհ ունեցանք: Երկու տարի առաջ այս օրերին Թալիշն ավերված էր: Որեւէ խոսք, իհարկե, հակառակորդի մտադրությունները կանխելու եւ կատարյալ խաղաղություն հաստատելու զորություն չունի: Մարաղայի ողբերգության արծարծումը իրավիճակ չի փոխելու, բայց համատարած լռությունը կարող է մոռացության տպավորություն ստեղծել: Մարաղայի մասին պետք է ասվեր պետական բարձր մակարդակով: Պետք է դիմում արվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, հիշեցվեր, որ 26 տարի առաջ տեղի է ունեցել վայրագություն: Բայց հրապարակում  լռություն է:

Ողբերգության տարեդարձը Նոր Մարաղան կնշի ինքն իր ներսում, իր միջոցներով, յուրովի-գյուղավարի: Մինչդեռ բոլորիս պարտքն է այդ օրը   լինել նրա հետ, նրա կողքին: Նոր Մարաղան վերահառնումի խորհրդանշան է եւ արժանի  է համարժեք վերաբերմունքի:

hraparak.am