запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՄԻԱՅՆԱԿ ԳԱՅԼԻՆ ՑԱՆԿԱՑԵԼ ԵՆ ՍՊԱՆԵ՞Լ

«Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Արայիկ Խանդոյանին՝ Միայնակ գայլին, ցանկացել են սպանել։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն, 2-3 շաբաթ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաև Սասնա Ծուռ Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ: Նուբարաշենում ներքին խոսակցություն է շրջանառվում, որ այդ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն տվել է ղեկավարությունը՝ Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով: Նույն խոսակցության համաձայն, այդ կալանավորը կապ ունի Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հետ»։

Հ.Գ. Շատ հնարավոր է. 2012թ-ին նույն ՔԿՀ-ի բուժմասում բուժակն էր դանակով հարձակվել դատապարտյալ Արտակ Հակոբյանի վրա և փորձել այն սիրտը մտցնել: Սակայն կողքի մահճակալին պառկած մեկ այլ դատապարտյալ հասցրել էր կանխել, ինչի հետևանքով հարվածի ուղղությունը շեղվել էր և վնասվել էր Հակոբյանի ձեռքը: