запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Քաջարանում ոտքի են ելել բեռնատարների վարորդները

Այսօր՝ ապրիլի 27-ին, «Սյունյաց երկրի» խմբագրություն են այցելել «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության բեռնատարների վարորդները:Եկել էին հրապարակավ զգուշացնելու Վահե Հակոբյանին եւ Մհեր Պոլոսկովին:

Բանն ի՞նչ է:

Մինչեւ Վահեի եւ Մհերի գալը տեղացի վարորդներն աշխատում էին նորմալ պայմաններում եւ համարյա թե խնդիրներ չունեին:

Գաղութարարների գալուց հետո իրավիճակը կտրուկ փոխվել է:

Բեռնափոխադրումների մեծ մասը տրվել է Վահե Հակոբյանի ընտանիքին պատկանող մեքենաներին. Վահեն անձամբ ունի 36 բեռնատար, որոնք ընդգրկված են Քաջարանի կոմբինատի աշխատանքներում:

Պարզվում է՝ ավտոմայրուղում երեւացող «ՍԿԱՆԻԱ» մակնիշի եւ «ԱՎ» տառերով համարանիշի 30 տոննանոց բեռնատարները հենց Վահե Հակոբյանինն են, նրանք էլ կատարում են բեռնափոխադրումների առյուծի բաժինը:

Վահե Հակոբյանի սեփական բեռնատարներից յուրաքանչյուրն ամսական կատարում է 13-14 ուղերթ: 

Իսկ տեղացի վարորդնե՞րը…

Տեղացի մոտ 70 վարորդից յուրաքանչյուրին ամսական 4-5 ուղերթի հնարավորություն է տրվում, ինչը չի բավականացնում ո՛չ մեքենաների, ո՛չ էլ տան նվազագույն ծախսերը հոգալուն:

Մի ուրիշ հանգամանք էլ. Վահեի 30 տոննա տարողությամբ բեռնատարներին բարձում են 30 տոննա խտանյութ, իսկ տեղացի վարորդների մեքենաներին՝ 28 տոննա:

Հենց այսօր՝ ապրիլի 27-ին, Քաջարանի կոմբինատում բարձել են 42 մեքենա խտանյութ, որից 35-ը Վահեի մեքենաներն են:

Քաջարանցի վարորդներին մտահոգում է նաեւ Վահե Հակոբյանի ու Մհեր Պոլոսկովի տիեզերական ատելությունը տեղաբնակների եւ հատկապես կապանցիների հանդեպ: Եթե, օրինակ, լրացուցիչ բեռնատար մեքենայի կարիք է առաջանում, նրանք գերադասում են այդ մեքենան բերել հանրապետության այլ շրջաններից, բայց ոչ Կապանից:

Ըստ վարորդների՝ դա արվում է նաեւ բեռնատար մեքենաների մի մասը (հատկապես դրսեկ մեքենաների) ոչ հարկային դաշտում (ստվերում) պահելու նպատակով:

Ի՞նչ  են ուզում Քաջարանի կոմբինատի բեռնատարի վարոդները:

Մհեր Պոլոսկովն ու Վահե Հակոբյանը մեկ շաբաթվա ընթացքում պետք է կարգավորեն խնդիրը՝ տեղացի վարորդներին ամսական գոնե 7-8 ուղերթ հատկացնելով: 

Պահանջում են նաեւ՝ Վահե Հակոբյանի սեփական 36 մեքենաները պետք  է լքեն Սյունիքի սահմանները՝ իրենց տեղը զիջելով տեղացի վարորդներին, ովքեր գործազուրկ վիճակում են:

Բեռանատարի վարորդները զգուշացնում են՝ հարցը մեկ շաբաթում չլուծելու դեպքում կփակեն Մեղրի-Երեւան ավտոմայրուղին, նաեւ թույլ չեն տա, որ Քաջարանի կոմբինատի խտանյութը տեղափոխվի Երեւան:

«Սյունյաց երկիր»