запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ադրբեջանը մեզ կարող է մոլորեցնել չկրակելով. ինչի՞ է պատրաստվում Բաքուն

Սահմանին հակառակորդն ուժերի ակտիվ տեղաշարժ է կատարում, ինչը եղել է նաև մարտ-ապրիլ ամիսներին, ինչի մասին Զինված ուժերը հայտնել են, սակայն որոշ մարդիկ լուրջ չեն ընդունել դա: Այսօր՝ հուլիսի 3-ին, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, հայտարարեց, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքերով՝ ադրբեջանական կողմն ակտիվ տեղաշարժեր էր կատարում, իսկ թե ինչ նպատակով է դա արվում մի քանի տարբերակ կա՝ նրանք պատրաստվում են հարձակման, սպասում են մեր հարձակումներին, զգուշանում են մեր անսպասելի գործողություններից. «Մի բան ակնհայտ է, որ հակառակորդը հիմար չէ: Պարզ է, որ մեր քայլերն ինչ-որ առումով ջղաձգում են հակառակորդին, այնտեղ ևս վախենում են, քանի որ մենք լավ սպառազինված ենք և ունենք մեր ծրագրերը»:

Հովհաննիսյանը նշեց, որառաջնագծում հակառակորդը վերջին 1-1,5 տարում չի կրակում, ինչին եթե գումարելու լինենք ակտիվ տեղաշարժերը, կարելի կլինի ենթադրել, որ հնարավոր է ինչ-որ ծրագիր ունեն. «Ես չեմ կարող շատ փակագծեր բացել կամ նրանց պլաններն ունենալ: Սակայն զուտ դիմացինի ուշադրությունը բթացնելու և սեփական զորքերը մարզելու տեսանկյունից եթե նայենք, սրանք կոնկրետ քայլեր են: Եթե մինչ այս ակտիվ կրակելով կարող էին փորձել մեզ մոլորեցնել, հիմա կարող են փորձել չկրակելով մեզ մոլորեցնել: Պետք է այս տարբերակը հաշվի առնել, բայց պետք չէ ասել, որ հենց այս տարբերակն է»:

Ինչ վերաբերում է հնարավոր պատերազմին, ՀՀ ՊՆ խոսնակն ասաց, որ դրան միշտ պետք է պատրաստ լինել՝ հավելելով, որ դրա վտանգն այսօր ավելի մեծ չէ, քան 1 կամ 3 ամիս առաջ:

Նյութի աղբյուրը՝ «Լրագիր»