запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ադրբեջանն ուղղակի Հայաստանին ներքաշում է իր հետ բախման

Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերադարձնել մինչև 1988 թվականի փետրվարի 20-ի դրություն: Լրագրողների հետ զրույցում այսպես ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը:

«Սա պետք է հասկանանք: Այս իրավիճակը ծնում է այն ավելի քան տարօրինակ «թայմ աութը», որ մենք ունենք»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ Արցախի հիմնահարցը քննարկվում է երկու դաշտում՝ դիվանագիտական և փորձագիտական: Ըստ նրա՝ փորձագիտական դաշտը ցանկանում է արցախյան հիմնահարցը սկսել նոր էջից, սակայն չի գտնում մի գործիքակազմ, որով այդ մոտեցումը մտնի դիվանագիտական դաշտ:

«Մենք այսօր ունենք դիվանագիտական փակուղի»,- ասաց նա՝ նշելով, որ դա մեղադրանք չէ: Նա նաև դրական համարեց Զոհրաբ Մնացականյանի գործելակերպը, զգույշ քաղաքականությունը՝ նոր մոտեցումներ առաջարկելով՝ չհրաժարվել նախկին ձևաչափերից»,- ասաց նա:

Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունն էլ, ըստ Լարիսա Ալավերդյանի, շատ հաշվարկված է:  «Հիմա նա ներքաշում է Նախիջևանին: Ի վերջո` Հայաստանը պետք է դրան արձագանքի, և Ադրբեջանն էլ պետք է այդ հարցը միացնի Արցախին, հետո մեղադրի Հայաստանին, որ հավակնություններ ունի ոչ միայն Արցախի, այլ նաև Նախիջևանի սահմանում: Ինչը հիմա էլ անում է»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ Նախիջևանի շուրջ իրավիճակը լարվեց նոր իշխանությունների հայտարարություններից հետո, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան:

«Ի պատասխան դրան՝ Ադրբեջանը ուղղակի ներքաշում է Հայաստանին բախման իր հետ: Հետո դա մի կաթսայի մեջ կխառնվի, կներկայացնեն, որ Հայաստանն անընդմեջ խառնակություններ է անում»,- ասաց նա: