запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ուկրաինան «An-188» ռազմատրանսպորտային ինքնաթիռի արտադրությունը Թուրքիայի հետ կկազմակերպի

Ուկրաինան ցանկանում են ուկրաինական «An-188» ռազատրանսպորտային ինքնաթիռի նախագծումը, արտադրությունն ու փորձարկումները կազմակերպել Թուրքիայի հետ համատեղ:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թեմայի վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի պետական պաշտպանական արդյունաբերական ընկերության՝ «Ուկրոբորոնպրոմի» (Укроборонпром) կազմում գործունեություն ծավալող «Անտոնով» ավիաշինական ընկերության և Թուրքիայի աերոտիեզերական արդյունաբերություն ընկերության միջև:

Ըստ «Ուկրոբորոնպրոմի» տվյալների՝ «An-188» ինքնաթիռի առավելագույն բեռնատարողությունը կազմում է մինչև 50 տոննա՝ ներառյալ ռազմական տեխնիկա, ուղղաթիռներ կամ մինչև 300 զինծառայող: Ինքնաթիռը կարող է վայրէջք կատարել ընդամենը 600-800 մ երկարություն ունեցող թռիչքուղիների վրա, այդ թվում` հողե մակերևույթ ունեցող:

Ըստ ուկրաինական կողմի հայտարարության՝ մոտ ժամանակներս թուրքական պատվիրակությունը համատեղ ձեռնարկություն հիմնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու համար կայցելի «Անտոնով» ընկերություն կենտրոնական գրասենյակ: