запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

9320 հաշմանդամ զինծառայությունից հետո

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության` 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում` հաշմանդամության վարչական ռեգիստրում, ընդգրկված է եղել 188 հազար 51 հաշմանդամ:

Նրանցից 73 հազար 267-ը կենսաթոշակային և ավելի բարձր տարիքի մարդիկ են, 83 հազար 319-ը՝ 40-ից մինչև կենսաթոշակային տարիքի, 23 հազար 260-ը՝ 18-ից մինչև 40 տարեկան, իսկ 8205-ն էլ՝ անչափահաս: Ի դեպ, հաշմանդամություն ունեցող 188 հազար 51 քաղաքացուց 90 հազար 76-ը կանայք են:

2018 թ. հունվար-հուլիս ամիսներին առաջին անգամ հաշմանդամ ճանաչված մինչև 18 տարեկան 423 երեխայից 135-ը ճանաչվել են աշխատունակ, այն է՝ զրկվել հաշմանդամության կարգից: 18-ից մինչև կենսաթոշակային տարիք ունեցող քաղաքացիներից 3449-ի համար հաշմանդամության կարգավիճակը դադարեցվել է:

Համաձայն վիճակագրության` այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ ամենից շատ են երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, նրանք 99 հազար 377-ն են, երկրորդ կարգի հաշմանդամների թիվը 70 հազար 679-ն է, իսկ առաջին կարգինը՝ 9790: Հաշմանդամ երեխաների թիվը 8205 է, որից 2572-ը կանայք են: Ընդ որում, բոլորն էլ մանկուց հիվանդություն ունեն:

Երբ տարանջատում ենք հաշմանդամության պատճառները, ապա տեսնում ենք, որ մեծամասնության դեպքում գերակշռում է ընդհանուր հիվանդություններ տերմինը: Մասնավորապես`144 հազար 285 քաղաքացու համար: Աշխատանքային խեղում տողի դիմաց 1831 թիվն է:

Զինծառայության ժամանակ հաշմանդամություն են ձեռք բերել 9320 զինվոր, որից 3340-ը սահմանները պաշտպանելիս, ավելի քան 4 հազարը պարզապես զինծառայության ընթացքում, 1668-ը՝ զինվորական պարտականությունները կատարելիս, իսկ 306-ը՝ Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ: Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման հետ կապված առաջին խմբի հաշմանդամ է դարձել 8, երկրորդ խմբի՝ 318, իսկ երրորդ խմբի՝ 243 քաղաքացի: Տարերային, տեխնածին և այլ աղետների, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ հիվանդություն, խեղում և վնասվածք է ստացել 804 մարդ:

Դիտելով վիճակագրությունը` տեսնում ենք, որ հաշմանդամների մեծամասնությունը հաշվառված է Երևանում՝ 57 հազար 307 քաղաքացի: Այնուհետև Լոռու մարզն է, որտեղ հաշվառված է 19 հազար 113 հաշմանդամ: Գրեթե նույնքան է Շիրակի մարզում՝ 18 հազար 185: Իսկ ամենից քիչ հաշմանդամներ կան Վայոց ձորի մարզում՝ 4368: