запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Գազի սակագինը կարող է իջնել և այդ գինը չի բերի «Գազպրոմ Արմենիա»-ի ճգնաժամին

Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է գազի սակագնի հնարավոր փոփոխության հարցը, հայկական կողմը պնդում է դրա նվազման վրա, և նշվում են, որ բանակցություններ են ընթանում Հայաստանի ու Ռուսաստանի միջև։ 

Այսօր մամուլը քննարկում է հակադիր կարծիք, որ գազի սակագինը բարձրանալու է։ Հաշվի առնելով փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի արձագանքը, որքանո՞վ են հավաստի այս պնդումները «Առաջին լրատվական»-ի հարցին էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ այն արձագանքը, որ մենք այսօր տեսանք կառավարությունից, այնքան էլ համաչափ ու տրամաբանական չէր, քանի որ ինչպես նկատեցիք, կառավարության ներկայացուցիչն ասաց, որ հինգ օրվա ընթացքում կպատասխանի լրագրողների այդ հարցին։ Ես չեմ կարծում, որ սա այն դեպքն է, որ պետք է օրենքի այս կետին հղում անել, նման հարցերին պետք է շատ օպերատիվ արձագանքել, ինչը մի քանի ժամ հետո արվեց»։

«Ինչ վերաբերվում է «168 ժամ»-ի կողմից հրապարակվածը, ես մեծ սկեպսիսով վերաբերվեցի դրան, քանի որ երբ ուսումնասիրում ենք Ռուսաստանի արտաքին քաղաքականության կամ արտաքին տնտեսական քաղաքականության վարքագիծը, ապա տեսնում ենք, որ նմանատիպ դեպքերում Մոսկվան, որպես կանոն, միշտ ինքն է առաջինը հայտարարությամբ հանդես գալիս։ Այսինքն՝ Մոսկվան երբ կայացնում է նման աշխարհաքաղաքական նշանակության որոշում, միակողմանի ռեժիմով հայտարարություն է անում»,- հավելեց փորձագետը։

Վահե Դավթյանը նաև ասաց, որ ի սկզբանե նա թերահավատորեն էր վերաբերվում այս հրապարակմանը, ինչը արդյունքում հաստատվեց, բայց նամակի բացակայությունը չի խոսում այն մասին, որ վաղը մենք չենք կարող ունենալ գազի սակագնի բարձրացում։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նյութի աղբյուրը՝ Առաջին լրատվական