запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Սեֆիլյանի ներգրավմամբ Ապրիլյան հանձնաժողովը կլուծեր խնդիրը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն օրերս հայտարարություն է տարածել, որով ողջունում է Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը և առաջարկում այդ աշխատանքներում ներգրավել նաև Ժիրայր Սեֆիլյանին. «Նպատակին հնարավոր է հասնել Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ համակարգային, մասնագիտական և փաստարկված բացահայտումներ կատարած անձանց ներգրավմամբ։

Նրանցից առաջինը Ժիրայր Սեֆիլյանն էր, որ բացահայտեց Ապրիլյան քառօրյայի դավադիր բնույթը, տարածքային կորուստները և դրանք քողարկելուն ուղղված Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած ռեժիմի կեղծիքները»։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, սակայն, լրագրողների հարցին ի պատասխան նշել էր, որ եթե տիրապետում են կարևոր տեղեկատվության, կարող են ուղարկել, և հանձնաժողովն այն կուսումնասիրի։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Նորից օրենքախեղդ լինելով՝ կարևորագույն ազգային, պետական գործընթացները ձախողելու տրամաբանություն է որդեգրված։ Ամենայն հարգանքով «օրենք» երևույթի նկատմամբ առհասարակ, այսպիսի հեղափոխական իրավիճակներում՝ հատկապես, երբ հիմնավոր կասկածներ կան ազգային դավաճանության մասին, օրենքները պետք է ստորադասվեն։ Այսինքն՝ այսօրվա Ազգային ժողովի մեծամասնություն ունեցող ուժը եթե իսկապես ցանկություն ունի մինչև վերջ բացահայտելու, դրա համար պետք է համապատասխան ռեսուրսներ ներգրավի՝ առաջին հերթին իրազեկ և հեղինակություն ունեցող մարդկանց, որոնցից առաջինը տվյալ հարցում հաստատապես Ժիրայր Սեֆիլյանն է»։

Ավետիսյանն ընդգծեց. «Պետք է կանոնակարգ օրենքը փոխվի և հնարավորություն ընձեռվի Ժիրայր Սեֆիլյանին և այլ մասնագետների ներգրավելու, այն մարդկանց, ովքեր այն ժամանակ ակտիվ են եղել և մասնակցել են բացահայտումներին։ Նույնիսկ այսօրվա գործող օրենքի շրջանակներում հնարավոր է ենթահանձնաժողովների ստեղծմամբ ներգրավել, բայց դա Ժիրայր Սեֆիլյանին չի վերաբերում։ Սա է մոտեցումը»։

Միևնույն ժամանակ Ավետիսյանը պարզաբանեց. «Խոսքն այն մասին չէ, որ Ժիրայր Սեֆիլյանը հատուկ ինչ-որ տեղեկություն ունի և սպասում է, որ հանձնաժողովն իրեն կանչի, որ այդ տեղեկությունն ինքն ասի։ Խոսքը նրա նման մարդուն ներգրավելու մասին է, որպեսզի այդ հանձնաժողովի եզրակացություններն ունենան բավարար հավաստիություն ու ժողովրդի շրջանակներում ունենան բավարար հեղինակություն։ Մենք համոզված ենք, որ Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությունը այդ հանձնաժողովի աշխատանքներին կլուծի այդ խնդիրը։ Բացի այդ՝ իր կարողությունները նպաստելու են, որ հանձնաժողովը որակապես ավելի արդյունավետ աշխատի»։

Մեր այն դիտարկմանը, թե «Սասնա ծռերը» ի՞նչ միտում են տեսնում Ժիրայր Սեֆիլյանին չներգրավելով, արդյոք պատճառն ա՞յն է, որ հանձնաժողովը խորքային բացահայտումներ չի պատրաստվում անել, չի քննարկելու պայմանավորվածության հարցը, այլ շեշտը դրվելուէ կոռուպցիայի՝ դիզվառելիքի բացակայության և նման այլ երևույթների վրա, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Նման դատողություններ՝ առնվազն հիմնավոր կասկածի մակարդակով, ցավոք սրտի, արդեն կարող ենք անել՝ այն պարզ պատճառով, որ մինչ օրս իշխանությունը որևէ գործ համակարգային, արմատական մեթոդներով մինչև վերջ չի հասցրել։ Բոլոր կարևոր գործերը կա՛մ ձախողվել են, կա՛մ ձախողման պրոցեսի մեջ են։ Շատ ցավալի է, բայց այդպես է։ Դառը փորձը կարող է նման դատողությունների պատճառ լինել։ Այո՛, նման բան մարդիկ մտածում են, և սա շատ լայնորեն տարածված մոտեցում է»։

Վարուժան Ավետիսյանը նաև փոխանցեց, որ իրենք գրավոր մերժում չեն ստացել: «Ազնիվ լինելու համար ասենք, որ մենք էլ գրավոր չէինք դիմել, եղել է կուսակցության տարածած հայտարարությունը, ինչին հաջորդել է հանձնաժողովի նախագահի հրապարակային պատասխանը լրագրողներից մեկի հարցին՝ շատ անորոշ, այն մեզ ուղղված չէր։ Մենք այդ պատասխանից գոհ չենք՝ վերը նշված պատճառներով»,- եզրափակեց նա։