запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Կասկածելի թռիչքներ հրդեհներից առաջ. կրկնվող ձեռագիր՝ անվտանգության դե՞մ

Վերջին 2 տարում անբնականորեն ու կասկածելիորեն շատացել են արտակարգ դեպքերը՝ ավտովթարները, դեպի Երևան իրականացվող  ավիափոխադրումների հետ կապված խնդիրները, հրդեհները: Եթե կարճ ձևակերպենք՝ կստացվի արտակարգ դեպքեր, որոնք կարող են թուլացնել ազգային անվտանգությունը...որոշակի ուղղություններով:

Օրինակ, երբ կասկածելի ինչ-որ կազմակերպություններ «հարամ» են անում ակտիվ հանգստի մեկնած հարյուրավոր հայաստանցիների արձակուրդը ու տանում՝ թողնում են Եգիպտոսում և խնդիրներ առաջացնում պետության համար, նշանակում է ինչ-որ անձինք կամ ուժեր շահագրգռված են /կամ կարող են լինել/ հակապետական ծրագրերով կամ Հայաստանը դատարկելով:

 

Երբ Մոսկվայի օդակայանում հաճախակիանում են դեպի Երևան ուղևորափոխադրումներ իրականացնող օդանավերի հետ կապված խնդիրները կամ միջադեպերը, կարելի է ենթադրել, որ կան ինչ-որ շրջանակներ կամ ուժեր, որոնք շահագրգռված չեն հայերի՝ հայրենիք վերադարձով:

Երբ Սոչիի օդակայանում ներքին կարգով աշխատանքից ազատում են հայկական կամ «յան» ազգանուններով աշխատակիցներին, նշանակում է ինչ-որ ուժեր, ինչ-ինչ նպատակներով հայերին մեկուսացնում են ՌԴ օդային ամենամոտ սահմանի ներքին խոհանոցից:  

 

Երբ հայաստանյան և միջպետական ճանապարհներին խնդիրներ են առաջանում կամ կասկածելի հանգամանքներում կողաշրջվում են ցորեն ներկրող մեծ բեռնատարները, որոնք՝ և' ցորենը, և' բեռնատարը, կարևոր նշանակություն ունեն պատերազմող երկրի համար, նշանակում է ինչ-որ ուժեր շահագրգռված են թույլ չտալու Հայաստանին՝ համալրելու իր պարենային պաշարները:

Երբ ամեն օր լուրեր ենք ստանում անասնակերերի հրդեհների մասին, կասկած է առաջանում՝ իսկ գուցե ինչ-որ մարդիկ միտումնավո՞ր են հրկիզում դրանք՝ մարդկաց դրդելով մասսայական անասնամորթի և երկրի մսի պաշարների կրճատման, ինչը ևս ազգային անվտանգության խնդիր է:

Ի դեպ, նախկինում այսպիսի դեպքեր կամ չեն եղել, կամ հազվադեպ են եղել և ընկալվել են որպես սովորական պատահարներ, որոնց առաջացման պատճառները հանրային անհանգստություն ու կասկած չեն հարուցել...

Իսկ հիմա առանձին քննարկման թեմա են դարձել նաև մասսայական հրդեհները, հատկապես՝ արգելված և սահմանային տարածքներում, ինչը շատ ավելի լուրջ հարցեր է առաջացնում:

           

Միայն օգոստոսի 11-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 58 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Վերջին դեպքերից մեկը՝ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում բռնկված հրդեհն է:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում:

ԱԻՆ-ի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ «հրդեհն ընդգրկում է ընդհանուր երկու կիլոմետր ճակատային լայնություն և մեկուկես կիլոմետր երկարություն, առկա է նաև տարածման վտանգ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 67 փրկարար, ՊՆ Մեղրու N զորամասից 30 զինվոր, Մեղրու ոստիկանության 45, «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 25, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15 և «Արևիկ ազգային պարկ»-ի 15 աշխատակից»:

Այս իրավիճակը որոշ առումներով հիշեցնում է Խոսրովի արգելոցի, Բյուրականի անտառային հրդեհների դեպքերը...

Նկատենք, որ նախկինում՝ մինչ ապրիլյան պատերազմը, անտառային ծածկույթի և հատկապես արգելոցների մասսայական ոչնչացում չէր եղել: Ուրեմն ինչու և ինչպես դրանք կարող էին սկսվել, բռնկվել, այն էլ՝ հսկվող և խիստ կտրտված ու անմատչելի տեղանքում:

Խոսրովի անտառի հրդեհների ժամանակ, որպես պատճառ, վարկած, հանրությունը նշում էր մարդկային գործոնը: Այդ վարկածը տրամաբանական էր և դրան անդրադարձավ նաև lakmoes.am-ը՝ նշելով մի ուշագրավ հանգամանք. Հրդեհներից առաջ ռուսական ուղղաթիռների ակտիվ շարժ է եղել Արագածոտնի կողմից, որտեղ տեղակայված է ռուսական ավիաբազան:   

http://lakmoes.am/tesanjuter/2472-2017-08-29-07-49-14?fb_comment_id=1472915509482528_1473342032773209

Եվ հիմա կարծես  նույն շարժերը կրկնվում են: Սյունիքի հրդեհների նախօրյակին կրկին Արագածից  Երևանով դեպի հարավ և հետադարձ ուղղությամբ ուղղաթիռներ էին նկատվել:  Առնվազն ժամանակային զուգադիպությունը՝ նախկին և ներկա դեպքերում, կասկածելի է:  

Եթե հաշվի առնենք, որ մարդու համար ոտքով կամ ավտոմեքենայով դժվարամատչելիու հսկվողտարածքներ հասնելը ավելի դժվար է ու ռիսկային, քանի որ անտառներում նաև գիշատիչ գազաններ կան, ապա մնում ենք այն համոզմանը, որ հրդեհի բռնկման մեջ մարդկային ազդեցության միակհնարավորտարբերակըկարող է լինել  օդային տրանսպորտային միջոցը՝ ավիացիան:

 Իսկ ի՞նչ  նպատակներ կարող են թաքնված լինել  հնարավոր հրկիզումների տակ.  

1.Հնարավոր պատերազմից  առաջ ստուգել  ԱԻՆ ծառայությունների  արձագանքման արագությունը, հնարավորությունները, հանրության աջակցությունը և ջլատել ուժերը,

2. Մաքրել տեսադաշտը՝ Նախիջևանի և Ադրբեջանի միջև ընկած համեմատաբար նեղ հատվածներում, մաքրել անտեսանելի տարածքները՝ գիշատիչ գազաններից և հնարավոր վտանգներից՝  անհրաժեշտության դեպքում անվտանգ միջամտելու և ընթացքը ուղղորդելու նախապայմաններ ստեղծելու համար,

3. Սահմանային հրկիզումներով ստուգել  կամ մաքրել ականապատված տարածքները և նախանշել  հարձակման հնարավոր ուղղությունները:

Սա վարկած է, որը համահունչ է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող Մեղրին հանձնելու տարբերակին, որին «Լակմուսը» անդրադարձել էր  ապրիլյան պատերազմից հետո. http://lakmoes.am/qaxaqakan/873-2016-05-07-03-08-16:

Չի բացառվում, որ այն շարունակում է մնալ Հայաստանը թուլացնելու մեջ շահագրգռված օտար ուժերի օրակարգում, որին արձագանքելու և դիմակայելու համար պետք է պատրաստ ու զգոն լինի իրեն հարգող յուրաքանչյուր հայ:

Ուստի, յուրաքանչյուր արտակարգ դեպք՝ զինվորների մասնակցությամբ ավտովթարներից մինչև հրդեհ, պետք է լուրջ քննության առարկա դառնա, և անհրաժեշտության ու հնարավորության դեպքում հանրությունը պետք է ակտիվորեն աջակցի դրան:

                                                                                Միլենա Միլիտոնյան