запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ապրիլյան պատերազմի թերացումները վերլուծվել են. Դավիթ Տոնոյան

Ապրիլյան պատերազմի հետ կապված ինձ համար ամեն ինչ պարզ է, սպասում եմ, որ հանրության համար պարզ դառնա: Այսօր՝ նոյեմբերի 4-ի ճեպազրույցում, նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

 «Եղել են դավադիր գործողություններ հակառակորդի կողմից, հայկական կողմից եղել են բազմաթիվ թերացումներ, որոնք վերլուծվել են, եւ դրանց մասին քաջատեղյակ ենք»,- ասաց նա:

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին Տոնոյանը պատրաստ է մասնակցել ամեն պահի. «Որևէ խնդիր չկա, ես պատրաստ եմ քննիչ հանձնաժողով գալ»: Նա վստահ է, որ ՊՆ համակարգի համար հանձնաժողովը բացահայտումներ չի անելու: «Ես չէի ուզի հիմա որևէ գնահատական տալ, բայց այն, որ ՊՆ համակարգում պարզ է, թե ինչ է կատարվել, ինչպես է կատարվել. ես ակնկալում եմ, որ նման մի հանձնաժողով մյուս կողմում (Ադրբեջանում) լինի: Բոլոր ասեկոսեները, բանսարկությունները, հասարակության մեջ գոյություն ունեցող անհասկացողությունները կփարատվեն»,- ասաց նա: Այն հարցին, թե ինչո՞ւ դեռ չեն բարձրաձայնվել, նա պատասխանեց. «Կան գերատեսչական խնդիրներ, և այլ է դրանց հանրայնացումը: Ներգերատեսչական խնդիրները լուծվում են ծառայողական, գաղտնի, հույժ գաղտնի գործողությունների, վերլուծությունների միջակայքում: Այսօր հանրայնացվում է, և կարծում եմ, որ դա օգտակար է լինելու»:

Պատասխանելով որոշ գեներալների՝ զինվորականների նկատմամբ քրեական գործեր հարուցելու արդյունքում դժգոհության մասին հարցին, որին անդրադարձել էր վարչապետը, Տոնոյանն ասաց. «Խոհանոցային խոսակցություններ են, որ կուտակվում-կուտակվում, հասնում են վարչապետին, իր մոտ տպավորություն է ստեղծվում, որ գեներալիտետի մոտ կա դժգոհություն: Կարող է՝ կան գեներալներ, որ դժգոհ են, բայց այն գործերը, որ արվել են վերջին մեկուկես տարվա մեջ... չեմ կարծում, որ գեներալիտետը պիտի դժգոհ լինի»:

Տոնոյանը գոհ է դիվանագիտական ճակատից. «Շատ պրոֆեսիոնալ բանակցություններ են իրականացվում. մեր դիվանագիտական ծառայությունն ու Արտաքին գործերի նախարարը շատ հետաքրքիր գործընթացի մեջ են գտնվում»: Իսկ ԱԳ նախարարի՝ BBC-ին տված հարցազրույցը, ըստ Տոնոյանի, ուղղված էր արտաքին աշխարհին:

Բանակում ինքնասպանություն որակվող մահերի խնդրին անդրադառնալով՝ Տոնոյանն ասաց՝ համաձայն չէ, որ շարունակվում է նախկին՝ սպանություններն ինքնասպանություն որակող ձեռագիրը. «Ես չեմ կարող հայտարարել կոռուպցիայի մասին՝ դա փորձաքննության քանի փուլ է անցնում: Կարևորն այն է, որ ՊՆ-ն այդ գործընթացում ներգրավվածություն չունենա: Ես իրավունք չունեմ չվստահելու նախաքննությանը: Մենք չենք էլ կարող աջակցել մայրերին, քանի որ դա մեր գերատեսչության խնդիրը չէ»:

Ռուսական Orsis ընկերության հետ կապված քրեական գործի մասին հարցին պատասխանելով՝ Տոնոյանն ասաց. «Եղել է հանցավոր արարք. ո՛ւմ կողմից ի՛նչ ծավալի՝ նախաքննությունը կպարզի»: Անդրադառնալով Orsis-ի պաշտպանի դիտարկմանը, թե քննչականում իր բարեկամն է, և իրենք ուզում են գործը տեղափոխել ՀՔԾ՝ Տոնոյանն ասաց. «Շատ լավ է: Ինչքան բարձր տեղափոխեն, այնքան՝ լավ»: