запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

9320 հաշմանդամ զինծառայությունից հետո

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության` 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում` հաշմանդամության վարչական ռեգիստրում, ընդգրկված է եղել 188 հազար 51 հաշմանդամ:

Քննարկվել են «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային ծրագրի մանրամասները

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 25-ին անցկացվել է խորհրդակցություն` նվիրված «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային վարկավորման ծրագրի քննարկմանը։

Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, նախարարի տեղակալների և համապատասխան վարչությունների պետերի հետ քննարկել են հիփոթեքային վարկավորման ծրագրի ընթացիկ աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է մայրաքաղաքում և մարզերում պետական աջակցությամբ զինծառայողների համար բնակարան ձեռք բերելու առավելագույնս մատչելի պայմաններով հնարավորություններ ստեղծելու առաջարկները։ Մասնավորապես՝ շեշտադրվել է ոչ միայն շուկայում գործող նվազագույն տոկոսադրույքի սահմանման, այլև բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ կանխավճարի բեռը թեթևացնելու կարևորությունը։

«Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային վարկավորման ծրագիրը ՀՀ ԶՈՒ զինծառայողներին հնարավորություն կտա ներկայումս գործող նվազագույն տոկոսադրույքով և արտոնյալ այլ պայմաններով բնակարանի ձեռքբերման երկարաժամկետ հիփոթեքային վարկ ստանալ:

Արցախի բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ պաշտպանության բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն պաշտոնյան արել է Ստեփանակերտում հուլիսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալ հարցին:

«Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում: Մարտական արվեստը պահանջում է, որ նման ռազմական օբյեկտներին հարվածներ հասցվեն։ Դա կվնասի տնտեսությանը ու կբացառի հակառակորդի ԶՈւ-ին համապատասխան պաշարների մատակարարման հնարավորությունը։ Այդ օբյեկտը մեր նախագծերում է»,-ասել է Լևոն Մնացականյանը:

Ի՞նչ են եղել ԱԺ-ի հին ուղեգորգերը. նորը գնելու համար պետբյուջեից ծախսվել է 5.1 մլն դրամ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ-ն դեռ մայիս ամսին ուղեգորգ գնելու համար ՀՀ պետական բյուջեից 5.1 մլն դրամ է ծախսել:

Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ԱԺ-ն «Արմկարպետ» ՍՊԸ-ից գնել է ընդհանուր 600 հատ ուղեգորգ՝ յուրաքանչյուրը 8500 դրամ արժողությամբ: Ուղեգորգերի տեխնիկական նկարագրում էլ նշված է, որ դրանք պետք է պատրաստված լինեն որսի թելից ու պոլիպրոպիլենից, լինեն հակաալերգիկ ու հրակայուն: Իսկ արդեն վերջնական նախշերը պետք է համաձայնեցվեն պատվիրատուի հետ:

Մինչ այդ, հետաքրքիր է՝ ի՞նչ են եղել ԱԺ-ի հին ուղեգորգերը, որ հիմա նորերը ձեռք բերելու կարիք է առաջացել: Հատկանշական է փաստը, որ այս փաստաթղթերը ստորագրել է ոչ թե ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը, այլ ֆինանսական փաստաթղթերի պատասխանատվությունը դրվել է նրա առաջին տեղակալ Գագիկ Մխեյանի վրա»:

Նշաններ, որոնք վկայում են արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի մասին

Խոլեստերինի բավարար քանակն անհրաժեշտ է օրգանիզմի համակարգերի աշխատանքի համար: Այն պատասխանատու է օրգանիզմում մի շարք գործառույթների իրականացման համար, այդ թվում՝ որոշակի սեռական և վահանաձև գեղձի հորմոնների արտադրման համար:

Սակայն խոլեստերինի բարձր մակարդակն առողջության համար մի շարք ռիսկեր է պարունակում, ինչը նշանակում է, որ այն հարկավոր է վերահսկել:

Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ մարդիկ հաճախ են անուշադրության մատնում այս խնդիրը: Իրավիճակը վատացնում է նաև այն հանգամանքը, որ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում հստակ ախտանշաններ առկա չեն: Արդյունքում կարող են զարգանալ լուրջ խնդիրներ, այդ թվում՝ կապված լյարդի և սիրտ-անոթային համակարգի աշխատանքի հետ:

Կայքը ներկայացրել է մի քանի նշան, որոնք կարող են հուշել այն մասին, որ արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է:

  • - Լյարդի և լեղապարկի հատվածում ցավի և ծանրության զգացում
  • - չորություն բերանում, բերանի խոռոչի գունատություն, որը հաճախ ուղեկցվում է նաև տհաճ հոտով
  • - ծանրություն որովայնում, նյութափոխանակության հետ կապված խնդիրներ, որոնք սրվում են՝ հատկապես յուղոտ մթերք օգտագործելուց հետո
  • - մեծ քանակով գազերի առկայություն, որովայնում տհաճ զգացողություն սննդի ընդունումից հետո
  • - հակվածություն փորկապության
  • - որոշակի մթերք յուրացնելու անկարողություն
  • - մաշկային ցան և քոր
  • - գլխացավ և միգրեն
  • - գլխապտույտ
  • - վերջույթների այտուցվածություն և թմրում
  • - տեսողության հետ կապված խնդիրներ: