запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Նույն ստոր բոլշևիկների ժառանգներն ու հետնորդները

Աղմուկը Թումանյանի տուն-թանգարանումընդհատված «Խավարում» ցուցահանդեսի շուրջ չիդադարում: Ըստ էության, մենք գործ ունենք իսկական խայտառակության, ամենաիսկական մշակութային գրաքննության հետ:

Ցուցահանդեսը, ինչպես հայտնի է, բացվել էրդեռևս օգոստոսի 4-ին և նվիրված էր  բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Ներկայացվել էին փաստական տվյալներ այն հայ բոլշևիկների մասին, ովքեր դավադրաբար 1920-1953թ.թ. բռնաճնշումների զոհ դարձրին ավելի քանի 45000 հայաստանցիների, որոնց թվում էին նաև Թումանյանիորդիները: Մեծ գրողի երեք որդիները մեկ տարվա ընթացքում իրար հետևից հայբոլշևիկների թեթև ձեռքով զոհվեցին: Այժմ կոնկրետ փաստերով ներկայացվել են հենց այդ բոլշևիկների անունները: Թումանյանի տուն–թանգարանի  տնօրեն Նարինե Թուխիկյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման եթերում պատմել էր, որ ցուցադրության կազմակերպումից հետո իրեն սպառնացել են հայ կոմունիստները: Դրանից հետո էլ, մշակույթի նախարարության հրահանգով, ցուցադրությունն ընդհատվեց ու փակվեց.  
« Ցուցահանդեսի բացման 15-րդ օրը զանգեց Կոմկուսի առաջնորդը,սպառնալիքներ հնչեցրեց՝ լուրջ չընդունեցի: Օգոստոսի 26-ին ինձ զանգահարեց 60-70 տարեկան մի փոխգնդապետ (ինքն այդպես ներկայացավ) և խոսեց նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը, ասաց՝ ձեր ցուցադրությունից դաշնակցական հոտ է գալիս, դու նաև արվամոլների պրոպագանդիստն ես։ Հեռախոսով ինձ վրա գործ սարքեց այդ մարդը: Զրպարտության հետևանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների և, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի»,- նշել էր թանգարանի տնօրենը:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը թեմայի շուրջ մեկնաբանություն է տվել Factor.am-ին՝ որպես ցուցահանդեսի փակման հիմնավորում նշելով այն փաստը, թե այն նախարարության հետ համաձայնեցված չի եղել.
 «Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» թեմայով ժամանակավոր ցուցահանդեսի շուրջ որևէ խնդրահարույց դրվագ չի եղել։ Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ։ Թումանյանի թանգարանին զգուշացվել է, որ նախարարության հետ համաձայնեցված չի եղել ցուցադրանքի բացօթյա ձևաչափը, և թանգարանը հավաքել է դրսում ցուցադրվող պաստառները»,- նշել էր նախարարը:
Փոքր-ինչ ավելի անկեղծ էր գտնվել Արմեն Ամիրյանի տեղակալը՝ փոխնախարար Արև Սամուելյանը. «Ճիշտ է, թեման ակտուալ է, մենք պետք է պատմությանըպարզ երեսով նայենք, բայց կարծում եմ, որ այն մի փոքր քաղաքականացված էր»,- նշել էր նա:
Թեմայի քաղաքականացվածությունը թերևս հենց սա է՝ ցուցահանդեսի փակման իրական պատճառը: Իսկ ովքեր են այն մարդիկ, որ բոլշևիկյան բռնաճնշումներից ավելի քան 90-100 տարի անց, դեռևս չեն ուզում, որ փաստերը հրապարակվեն, ու բացվեն մարդկանց իրական դեմքերը:
Կարելի է ենթադրել, որ մարդիկ, ովքեր կարողացան հասնել ցուցադրության փակմանը, նույն ստոր բոլշևիկների ժառանգներն ու հետնորդներն  են: Հավանաբար գաղտնազերծված փաստերի մեջ նրանք տեսել են նաև իրենց նախնիների անունները  և չեն կամեցել հանդուրժել նման պահվածք: Ողբերգությունը սակայն այն է, որ բոլշևիկ ԿԳԲ-չիկների սերունդը, որը 1937 թվականին սպանեց Չարենցին, Բակունցին, Թումանյանի որդիներին, այսօր նորից համակարգում է և շարունակում է իր սև գործը՝ թելադրելով, վախեցնելով և պարտադրելով մշակույթի նախարարին ու բոլոր նրանց, ովքեր առանց ամոթի որոշեցին փակել ցուցադրությունը:
Հայկ Դավթյան
 
hayeli.am