запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Հովհաննես Այվազովսկու աշակերտը՝ արծաթե մեդալակիր

Աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին իր կյանքի մայրամուտին, հետադարձ հայացք գցելով ապրած տարիներին, ասել է. «Ծովն իմ կյանքն է, և բախտը ժպտացել է ինձ»: Սակայն այդ բախտը ժպտացել է ոչ միայն նրան, այլ նաև նրա հավատարիմ հետևորդներին:

Սանկտ Պետերբուրգում բնակվող մեր հայրենակից Արամ Սարիբեկյանը այն նկարիչներից է, ում ամբողջությամբ կլանել է Այվազովսկու արվեստը՝ մեծ ճանաչում բերելով նրան հատկապես հայկական և ռուսական էլիտայում, արվեստասեր հասարակության մեջ:

«Եթե Այվազովսկին չլիներ, ես նկարիչ չէի դառնա. նրա նկարները դիտելուց հետո եմ վրձին վերցրել»,-իր հարցազրույցներում նշել է Արամ Սարիբեկյանը:

Այվազովսկու կտավների հրաշալի կրկնօրինակների վարպետը, «Գինեսի ռեկորդների գրքում» գրանցված ամենաարագ նկարող դիմանկարիչը, բազում բնանկարների, նատյուրմորտների հեղինակը կրկին պարգևի է արժանացել:

Նախորդ տարվանից մեկնարկած՝ Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումներում չեն մոռացել Արամ Սարիբեկյանին:

Սանկտ Պետերբուրգի մարդասիրական հիմնադրամի 2017թ. սեպտեմբերի 17-ի որոշմամբ Ա. Սարիբեկյանը պարգևատրվել է «Личность Петербурга» դափնեկրի արծաթե մեդալով՝ ոգու և բարոյականության վերածննդի համար:

Եվ, իսկապես, Սարիբեկյանի վրձնի տակ վերածնվում են աշխարհահռչակ Այվազովսկու ստեղծագործական զգացողությունները, հոգու պոռթկումները, որոնք սկիզբ են առել հարազատ ծննդավայր Թեոդոսիայում. վայր, որտեղ դեռ պատանի Հովհաննեսը ածուխի կտորով նկարներ է արել հայկական թաղամասի տների ճերմակ պատերին:Վայր, որտեղ 5 տարի շարունակ ծովի վայրիվերումները կտավին է հանձնել նաև Այվազովսկուն իր ուսուցիչը համարող Արամ Սարիբեկյանը:

«Ես, որպես նկարիչ, փորձում եմ հետևել Այվազովսկու արվեստին: Ես նրան համարում եմ իմ ուսուցիչը»,-նշում է մերօրյա ծովանկարիչը: Նրան իր նվիրական նպատակը Երևանից հասցրել է Կիշինյով՝   Ի. Ռեպինի անվ.գեղարվեստի ուսումնարան, իսկ հաջողությունները նրան ուղեկցել են  Նորվեգիա, Շվեդիա, Գերմանիա,Ս. Պետերբուրգ,Երևան,Մոսկվա, որտեղ ունեցել է անհատական ցուցահանդեսներ կամ մասնակցել դրանց:

«Lakmoes.am»-ի հետ զրույցում Արամ Սարիբեկյանն ասաց, որ առաջիկայում ցանկանում է ակտիվացնել հայկական թեմատիկան՝ եկեղեցիների շարքով:

Ի դեպ,  Հովհաննես Այվազովսկին ևս սերտորեն կապված է եղել Ղրիմի Հայկական եկեղեցու հետ: Այնտեղ են գրանցել և կնքել նրան, հետագայում՝ պսակադրել, իսկ կյանքի վերջին տարիներին նա այնտեղ նաև որմնանկարներ է ստեղծել։ Այստեղ է տեղի ունեցել նաև մեծ ծովանկարչի վերջին հրաժեշտը։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա 40-ից ավելի հայկական թեմատիկայով կտավներ է ստեղծել, որոնցից և որևէ մեկը նրան երբեք չի պատվիրել։

Արամ Սարիբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Այվազովսկու և իր աշխատանքների հայ երկրպագուները, բարձր գնահատելով ծովանկարները, այդուհանդերձ նախընտրում են գնել իրենց գրպանին հասու աշխատանքներ՝ եկեղեցի, բնանկար, նատյուրմորտ: Մինչդեռ արտեկրում, հատկապես՝ Ռուսաստանում հայտնի և անհայտ գնորդների ճաշակն ու հնարավորություններն այլ են...ծով, ռուսական թեմատիկա և դիմանկարներ:

Ներկայացված աշխատանքը Արամ Սարիբեկյանի այս տարվա աշխատանքներից է՝ Այվազովսկու կտավի կրկօրինակը:

Երկու հայ ծովանկարիչների գործունեությանը ծանոթացեք նաև ֆիլմի միջոցով: