запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Պատերազմում լիդերներ են պետք. Վազգենն ասում էր՝ 500 մահապարտ

«Մենք պետք է ամեն ինչ անենք պատերազմի հնարավորությունը կանխելու, և ամեն ինչ անենք դեպի խաղաղության գործընթաց գնալու համար, բայց դրա համար մեր երկրի ներսում պետք է լուծենք բազմաթիվ խնդիրներ` Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի բացահայտումն է, արդարության խնդրի լուծումն է, վստահության մթնոլորտի ձևավորումը, կոռուպցիայի դեմ պայքարն է, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մենք պետք է արդեն լուծած լինեինք։

 Պատերազմող երկիրը չի կարող իրեն այդքան շռայլություն թույլ տա, որ այդքան թուլանա տարբեր ձևաչափերով»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ նրա՝ պատերազմի կանխարգելման հարցում այսօր օգնում է արտաքին ոչ նպատակահարմարությունը, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը կսանձազերծեր այդ պատերազմը, որովհետև սպառազինության առումով պատրաստ է նման ռազմական ավանտյուրա իրականացնելու։ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ մենք երկար ժամանակ չունենք մեր խնդիրները լուծելու համար։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք պատրաստ են լայնմասշտաբ գործողություններին, և ինչ արդյունքներ ունենք նաև սեփական ռազմաարդյունաբերության մեջ, Անդրանիկ Քոչարյանն ասաց․

«Մենք ժամանակին ունեինք ոգեղեն զինվոր, որը ամենաարդիական զենքից էլ ավելի հզոր հանգամանք էր հակառակորդի համար, մեր հաղթանակները կերտել են այն մարդիկ, որոնք չէին վախենում մահից։ Երբ որ Վազգենը ասում էր՝ ինձ 500 մահապարտ է պետք, ինքն ուներ այդ մահապարտներին, Ադրբեջանը, այ դա չուներ, ուներ զենք։ Մի մոռացեք՝ պատմությունը այդպիսի բազմաթիվ օրինակներ է հիշում․Հռոմը ոչ թե կործանվեց զենքի պակասից, այլ բանակում եղած անբարո մթնոլորտից, մենք բանակը պետք է ուժեղացնենք ներսից»,- շեշտեց նա։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք այսօր այդպիսի մահապարտներ ունենք, պաշտպանության նախկին փոխնախարարն ասաց․

«Մենք պետք է ունենանք այդպիսի լիդերներ պետության մեջ և անհերքելի զինվորականներ, ինչպիսին ունեինք 90-ականներին, իսկ նրանցից բոլորը առանձին վերցված, ամեն մեկը մի կերպար էր․Մոնթե լիներ, Իվանյան լիներ, այն հերոսները, որոնք հաղթանակ կերտեցին։ Նրանցից շատերը էսօր բանակում ծառայությունը տանում են, շատերն էլ անազատության մեջ են, և այսօր անազատության մեջ եղածները, եթե կա հնարավորություն, պետք է մասնակից լինեն բանակում եղած խնդիրների լուծմանը, բայց, բնականաբար, ամեն ինչ պետք է լուծվի իրավական հարթության մեջ»,- նշեց նա։

Անդրանիկ Քոչարյանը ընդգծեց, որ մենք պետք է առաջին հերթին առաջնագիծը հզորացնենք և թիկունքը ամրապնդենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?time_continue=5&v=Jojq-Iu_0HY

ՄԻ' հուղարկավորեք մահապարտիս. ես ողջ եմ /ֆիլմ/