запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հայաստանում խաղողի 300 սորտ կունենա սեփական անձնագիրը

Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է մի ծրագիր, որով խաղողի շուրջ 300 վայրի և տեղածին սորտ անձնագիր կունենա։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) հիմնած կոլեկցիոն և ցուցադրական այգում ներառված սորտերի համար։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը՝ նշելով, որ այգու պահպանության ու մշակման գործառույթները ՖԱՕ-ն փոխանցել է իրենց։«Մենք հավաքագրել ենք շուրջ 298 վայրի և տեղածին սորտեր, Բջջաբանության ինստիտուտի մասնագետների հետ ֆենոտիպային ու գենոտիպային հետազոտություն  ենք իրականացնում, որպեսզի ստեղծենք յուրաքանչյուր սորտի անձնագիրը։ Կստեղծվի նաև էլեկտրոնային տեղեկատվական  բազա, որտեղ հավաքագրվելու է ողջ տեղեկատվությունը։ Առաջին անգամ է Հայաստանում նմանատիպ աշխատանք կատարվում»,-ասել է Զարուհի Մուրադյանը։ Նրա խոսքով՝ տեղեկատվությունը հասանելի կլինի նաև գրքի տեսքով։

Ինչպես նշել է հիմնադրամի տնօրենը, կոլեկցիոն  այգում ՖԱՕ-ն իրականացնում է նաև ֆիլոկսերա-դիմացկուն արմատակալների ծրագիր՝ հիմնելով տնկարան։ «2019 թվականին հավանաբար նաև դա կհանձնեն հիմնադրամին, և այդ ուղղությամբ ևս մենք բավականին մեծ աշխատանք ունենք իրականացնելու։ Ինչպես գիտեք, որոշ շրջաններ համարվում են ֆիլոկսերայով վարակված, մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի ֆերմերներին մեր սորտերով պատվաստված արմատակալներ տրամադրենք»,-հավելել է Զարուհի Մուրադյանը։

Ցուցադրական և կոլեկցիոն այգին գտնվում է Էջմիածին քաղաքում՝ երկրագործության ինստիտուտի շրջակայքում։Առաջինը հիմնվել  է մոտ 3 տարի, կոլեկցիոն այգին՝ 2 տարի առաջ։