запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ուշուիստները պահանջում են Գոռ Վարդանյանի հրաժարականը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒ-ի ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վերջերս պարզ դարձավ, որ առանց Հայաստանի Ավանդական Ուշուի ֆեդերացիայի/ՀԱՈՒՖ/ համաձայնության, որպես իրավաբանական անձ է գրանցվել  Երևան քաղաքի  Ուշու-ի ֆեդերացիան:

 Քաղաքային ֆեդերացիայի նախագահ է նշանակվել, նույնպես առանց հանրապետական  ֆեդերացիայի հետ համաձայնեցնելու, ք. Երևանի Շենգավիթ համայնքի մանկապատանեկան  մարզադպրոցի տնօրեն ԱրայիկԱբրահամյանը:
 

Հաշվիառնելով վերոգրյալը, համարում ենք, որ տեղի է ունեցել ք. Երևանի  քաղաքապետի   օգնական Գոռ Վարդանյանի կողմից վերոգրյալ հարցերի վերաբերյալ  կամայական մոտեցում և պարտադրանքի քաղաքականություն, ինչը ապացուցում է, որ Գ. Վարդանյանի նման գործելակերպի միտումը մարտարվեստների դաշտում  առաջացնել պառակտում և  ստեղծված իրավիճակը ծառայեցնել իր սեփական, նեղ և նենգ շահերին:
 

Վստահենք, որ ք. Երևանի քաղաքապետը ցուցում չի տվել Գ. Վարդանյանին  դիտավորությամբ գործել ի վնաս հանրապետական ֆեդերացիաներին և ստեղծել   իրավաբանական անձ հանդիսացող քաղաքային ֆեդերացիաներ, որոնք ի սկզբանե  դատապարտված են դառնալ անվերահսկելի փուչիկներ, էլ ավելի ավելացնելով  խառնաշփոթը մարտարվեստների դաշտում:
 

Ելնելով վերոշարադրվացիծ, ՀԱՈՒՖ-ը հայտարարում է իր անվստահությունը  Գոռ Վարդանյանին, ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԻՐ ԱՆՀԱՊԱՂ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ, չի ճանաչում ք. Երևանի ուշուի ֆեդերացիան և արգելում է ՀԱՈՒՖ-ի բոլոր  մարզիչներին ու մարզիկներին մասնակցել ուշուի քաղաքային ֆեդերացիայի  միջոցառումներին:

Արգելքը շրջանցող մարզիչները և մարզիկները, անկախ իրենց դիրքից և վաստակից, անմիջապես կհեռացվեն ՀԱՈՒՖ-ի կազմից: Դիմում եմ խնդրանքով բոլոր իմ ընկերներին, շահագրգիռ կազմակերպություններին և մեր բողոքը կիսող ֆեդերացիաներին կիսվել այս նյութով:

ՀԱՈՒՖ-ի նախագահ
ՏԻԳՐԱՆ ՉՈԲԱՆՅԱՆ