запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Տոլմայի փառատոն՝ ոչ խոհարարների կողմից. «Տոլմա-2018» Թբիլիսի

Հայ մշակույթի մաս հանդիսացող հայկական խոհանոցը, ի մասնավորի ավանդական ազգային ուտեստների ժողովրդականացումը Վրաստանի հայ կանանց«Շուշանիկ» միության գործունեության ուղղություններից մեկն է:

 Ավանդաբար կազմակերպված փառատոնների միջոցով ամրապնդվում եւ տարածվում են այնպիսի ոչ նյութական արժեքներ, ինչպիսիք են գաթան, հարիսան, ղափաման եւ հայկական ազգային ուտեստները: Այս անգամ հերթը տոլմային էր: 

Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը ներկայացնում է մանրամասներ «Տոլմա-2018» փառատոնից.

«Տոլմայի փառատոնը Թբիլիսիում անընդմեջ իրականացվում է արդեն 6-րդ անգամ, տարեցտարի ավելի ու ավելի ընդարձակելով իր շրջանակները: Այս տարի այն, հարիսայի փառատոնի նման, դարձավ համահամայնքային միջոցառում, որը Վիրահայոց թեմի աջակցությամբ, հոգեւոր հովիվների գլխավորությամբ  եւ տեղերում ստեղծված «Շուշանիկ» եկեղեցասեր տիկնանց միությունների կազմակերպմամբ մեծ հանդիսավորությամբ ու շուքով իրականացվում է Վրաստանի հայաբնակ  վայրերում: 

Տոլմա-2018 փառատոնը մայիսի 10-ին մեկնարկեց Վիրահայոց թեմի Ռուսթավիի Սբ. Գրիգոր Նարեկացի հոգեւոր, կրթա-մշակութային եւ երիտասարդական կենտրոնում, շարունակվել Ախալքալաքի շրջանի Դիլիսկա եւ Արակովա գյուղերում  եւ մայիսի 18-ին կեզրափակվի Ծալկայի շրջանում: Մինչ այդ, մայիսի 13-ին  փառատոններ տեղի ունեցան Թբիլիսիում, Բաթումիում, Ախալքալաքում եւ Նինոծմինդայում, ամենուրեք դառնալով հիրավի տոնական միջոցառում, հայ ժողովրդի միասնության դրսեւորում: 

Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, հավատացյալները  տեղափոխվեցին եկեղեցու բակ, որտեղ նրանց սպասում էին հայ տիկնանց կողմից  պատրաստված տոլմայի տարատեսակները՝ յուրահատուկ ձեւավորված, բուրումնավետ եւ ախորժալի: 

Փառատոնին ներկա էին հատուկ այս առիթով Հայաստանից ժամանած  առաջին խոհարար Սեդրակ Մամուլյանը՝ Յուրի Սարգսյանի, Էդուարդ Սիմոնյանի, Վազգեն Խաչիկյանի ընկերակցությամբ:  Փառատոնի պատվավոր հյուրն էր ՀՀ վաստակավոր արտիստուհի, ծննդով թբիլիսեցի Լեյլա Սարիբեկյանը: Փառատոնը իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, թեմի հոգեւոր սպասավորները:

Եկեղեցու բակը լեփ-լեցուն էր մարդկանցով. եկել էին տեղաբնակներ, նաեւ Թբիլիսիի հարակից շրջաններից, այլազգիներ, զբոսաշրջիկներ, ովքեր զարմանքով  ու հետաքրքրությամբ էին իրազեկվում միջոցառման մասին: Տոլմա-2018 փառատոնը կազմակերպել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ, «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: 
Բացելով փառատոնը  վերոնշյալ կազմակերպության նախագահ Սուսաննա Խաչատրյանը անդրադարձ կատարելով տոլմայի ավանդական փառատոնին, այն անվանեց սիրո ճաշ, որ լայնորեն իրականացվում է Թբիլիսիում: Կարեւորեց փառատոնին «Վրաստան» թերթի, թիվ 104 հայոց դպրոցի, Շուլավերի «Hobby house» ստուդիայի եւ Վիրահայոց թեմի «Սուրբ  Գրիգոր Նարեկացի» կիրակնօրյա դպրոցի եւ «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի մասնակցությունը:    

Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկաներին շնորհավորելով Երկրորդ Ծաղկազարդի տոնի կապակցությամբ, արժեւորեց Վիրահայ համայնքում  ոչ նյութական ուտեստների ժողովրդականացման նպատակով  փառատոնների անցկացումը, նաեւ  անդրադարձ կատարեց վերջին օրերին մայր հայրենիքում տեղի ունեցած իրադարձություններին, փառատոնը գնահատեց որպես ազգի միասնության արտահայտություն, համահայկական տոն: Փառատոնի իրականացումը ողջունեցին Վրաստանում ՀՀ դեսպանության լրատվական բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը եւ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ  Սեդրակ Մամուլյանը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսի եւ  հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղայի կողմից օրհնվեցին տոլմայով լի կաթսաները եւ փառատոնը  հայտարարվեց բացված: 

Մինչ տարածվում էր ուրախ երգն ու երաժշտությունը եւ մարդիկ համտեսում էին հայկական տոլման, հարգարժան մրցատյանն իր գնահատականն էր տալիս տոլմայի տարբեր տեսակներին, փառատոնի«Լավագույն համ», «Լավագույն ձեւավորում» եւ«Հայկական տոլմա»  անվանակարգերից հաղթողներին որոշելու համար: Մրցատյանի որոշմամբ փառատոնի բոլոր մասնակիցները ստացան  հավաստագրեր եւ հուշանվերներ, անվանակարգերի հաղթողները՝  բրոնզե, արծաթե եւ ոսկե մեդալներ»:

armtimes.com