запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ի անդամությունից կզրկի այն ակումբներին, որոնք իրեն դեմ կքվեարկեն

«Ժողովուրդ» թերթը գրում է․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում վաղը թեժ օր է. հունիսի 30-ին կայանալու է ՀՖՖ հերթական ժողովը, որի ժամանակ էլ նախատեսված է նաեւ ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Եւ ահա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ում դեմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի յուրաքանչյուր հերթական պարտությունից հետո դժգոհությունների մեծ ալիք է բարձրանում, բավական լավ նախապատրաստվել է այդ ընտրություններին պահպանելու համար պաշտոնը:  

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայրապետյանը մտադիր է ՀՖՖ-ի անդամությունից զրկել այն ակումբներին եւ կազմակերպություններին, որոնք կարող են իրեն դեմ քվեարկել: Արդեն իսկ կոմիտեն քննարկել է ՀՖՖ անդամ մի քանի ակումբի՝ «Միկա» ՖԱՀԿ-ի, «Ուլիս» ՖԱՀԿ-ի, «Արմավիր» ՖԱՀԿ-ի, «Ֆուրման Աբրահամյան» ՖԱՀԿ-ի, «Հայ-Արի» ՖԱՀԿ-ի, «Էսթեղլալ-Կոտայք» ՖԱՀԿ-ի, «Զվարթնոց ՀԱՈՒՖԱ» եւ «Շիրակ» ակումբի ՀՖՖ անդամությունը դադարեցնելու հարցը եւ առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում: Եվ այս ակումբների փոխարեն ֆեդերացիայում մտադիր են ՀՖՖ-ի անդամ դարձնել միանգամից 12 նոր կազմակերպությունների: Այս քայլը, թերեւս, պատահական չէ. ՀՖՖ-ի անդամ ակումբները իրավունք ունեն մասնակցելու նախագահի ընտրություններին:

Տեսակետ կա, որ թիմերը, որոնք հեռացվել են, իսկապես կարող էին մասնակցել ընտրություններին եւ Հայրապետյանին դեմ քվեարկել: Եվ հիմա վստահելի թիմեր ներգրավելով` Հայրապետյանն ապահովում է իր համար կողմ ձայներ:  Հավելենք, որ մինչեւ 2010 թվականը գործող կանոնադրության համաձայն` ՀՖՖ նախագահի պաշտոնը սահմանափակվում էր 4 ժամկետով՝ յուրաքանչյուրը 4 տարի տեւողությամբ: Սակայն այդ տարի տեղի ունեցած ընդհանուր ժողովի ժամանակ նոր կանոնադրություն ընդունվեց, ըստ որի` ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ժամկետն այլեւս չի սահմանափակվում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: