запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Պուտինը կգա՞ Հերմինաշեն. Հերմինեն Սիսիանում «ուբորկա» է անում

Lakmoes.am-ի տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը սոցիալական, տնտեսական ենթակառուցվածքների վերանորոգում է սկսել Սիսիանում: Քաղաքն իր ՀԷԿ-երով, հանքերով ու էլի ինչ-որ բաներով շրջապատած Նաղդալյանը  որոշել է դա անել ոչ թե հանուն սյունեցիների, այլ հանուն ՌԴ նախագահ Վ. Պուտինի...

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է գնում Սյունիք, իսկ օրերս հնարավոր է Հայաստան ժամանի նաև Պուտինը՝ մասնակցելու ԱՊՀ մշակութային միջոցառմանը:

Հիշեցնենք, որ Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակվել: «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի հանդիսավոր բացման արարողությունը և մեկնարկի միջոցառումները տեղի կունենան հուլիսի 7-ին և 8-ին։ Բացման ծրագրի շրջանակում կանցկացվեն «Զանգեր» հուշարձանի, սրճարան-գրադարանի, Սերո Խանզադյանի թանգարանի բացման, «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» տիտղոսի հանդիսավոր փոխանցման արարողությունները, հանդիպում ԱՊՀ գրողների հետ, Երևանի ջազ նվագախմբի համերգը, իսկ ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբի համերգը կնշանավորվի Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակած «Գորիս 2018 ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հիմնի առաջին կատարմամբ:

Կանցկացվեն «Թթի», «Գորիսի օր» և ԱՊՀ երկրների «Դի-ջեյ Ֆեսթ» («DJ fest») փառատոները, «ԱրթԷքսպո» («Art Expo»)՝ ժամանակակից արվեստի, արհեստագործության և ձեռարվեստի ցուցադրություն-տոնավաճառը՝ «Հին Գորիս» ալբոմի շնորհանդեսով և հաճելի անակնկալներով:

Հայաստան են ժամանելու ԱՊՀ երկրների պաշտոնական և ստեղծագործական պատվիրակություններ:

«Մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի նպատակն է նպաստել ԱՊՀ երկրներում ապակենտրոնացման քաղաքականությանը, մասնակից երկրների միջմշակութային կապերի խորացմանը և ընտրված քաղաքների մշակութային, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:

Այս համատեքստում էլ Հերմինե Նաղդալյանը փորձել է մի քիչ տեսքի բերել Սիսիանը՝ վերանորոգել շենքերի տանիքները, բարեկարգել ճանապարհները: Խոսակցություններ կան, որ Սիսիանում իրեն միակ տղամարդու պես պահող Հերմինեն ուզում է պատշաճ դիմավորել ռուսական պատվիրակությանը, որի հետ հավանաբար կլինի նաև Վլ. Պուտինը:  

Չար լեզուներն ասում են, որ ԱԺ նախկին փոխնախագահը ձեռքի հետ էլ՝ դրսից ներդրողներ է հրավիրել Սյունիք՝ Տաք ջրեր կոչվող տարածքում նոր բիզնես սկսելու համար. Ասում են՝ հնարավոր է՝ այնտեղ գազ հայտնաբերվի և գազի արդյունահանում սկսեն:  Ես էլ կատակով առաջարկեցի՝ Սիսիանի անունը փոխել, դնել Հերմինաշեն կամ Հերմինաղդաշեն:

Հիշեցնենք, որ, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, Հերմինե Նաղդալյանը իր որդուն «ներդրել է» ռուսական հատուկ ծառայություններում՝ ռուսական ԿԳԲ-ի փորձը յուրացնելու...