запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հեղինակավոր The Economist պարբերականը Հայաստանը ճանաչել է որպես «Տարվա երկիր»

Բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը այս «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը:

Այս տիտղոսը պարբերականը շնորհել է ոչ թե ամենահարուստ կամ ազդեցիկ, կամ ամենահամեղ խոհանոցն ունեցող երկրներին, այլ հաշվի է առել անցնող տարվա ընթացքում Հայաստանի գրանցած առաջընթացը:

Ո՞ր երկիրն է անցած 12 ամիսների ընթացքում փոխվել դեպի լավը. պարբերականը տալիս է այս հարցն ու անմիջապես էլ պատասխանում՝ լրատվամիջոցի կարծիքով դա հենց Հայաստանն է:

Թեպետ հաղթողի անունը որոշելն իրենց համար բավականին բարդ ընտրություն է, բայց The Economist-ը նշում է, որ տարվա ընթացքում լավ աշխատանքը դեռևս չի երաշխավորում միանշանակ հաջողություն ապագայում:

Որպես օրինակ, պարբերականում նշվում է, որ անցյալ տարվա հաղթող Ֆրանսիան այսօր չի հանգստանում զանգվածային ցույցերից ու անկարգություններից, իսկ 2015-ի հաղթող Մյանման վերջերս «արյունալի» հետընթաց ապրեց: