запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Առցանց հերթագրմամբ արդյո՞ք չի վտանգվում երեխաների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը

Երևանի պետական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգում բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:

Ավելի վաղ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացրել էին, որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում:

«Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են»,-նշված էր ԿԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ եթե  հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չի եկել, ապա  անհանգստանալ պետք չէ, քանի որ , երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստացվի:

Մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին, մեկնարկել է առաջին դասարանցիների գրանցման առցանց համակարգի պիլոտային ծրագիրը:

Հ.Գ. Մի կողմից լավ է, որ նշված համակարգով փորձ է արվում նվազեցնել կամ վերացնել կոռուպցիոն ռիսկերը, մյուս կողմից կարող է վտանգվել երեխաների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, քանի որ օրեցօր ավելանում և բազմաշերտ են դառնում առցանց տարբերակով կամ կապի միջոցներով կատարվող հանցագործությունները, այդ թվում՝ փակ հիմնարկներից: Նախագիծը մշակելիս արդյո՞ք հաշվի է առնվել այս ռիսկը...