запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Գինու հեղափոխություն Հայաստանում. հայկական գինին՝ Forbes-ի անդրադարձում

Աշխարհի ամենահեղինակավոր և ամենահայտնի տնտեսական  ամսագրերից մեկը՝ ամերիկյան Forbes հանդեսն անդրադարձել  է հայկական գինուն՝ այն ներկայացնելով որպես հիանալի որակի եւ համի համադրություն:

Հոդվածում նշվում է, որ հայկական գինին փայլուն ապագա ունի, իսկ հայաստանը գանձ է համեղ ուտել եւ խմել սիրողների համար: 

«Գյուղական Յուտայի, Ներքին Կալիֆորնիայի, Հարավային Փասին նմանվող մի հող կա՝ Երեւան մայրաքաղաքով, որը ժամանակակից է, անվտանգ, գրավիչ և առաջադեմ, այնտեղ ժամանակակից հայ գինեգործները բազմազան եւ յուրահատուկ  գինիներ են ստեղծում: Երեւանն անվանում են նաեւ «վարդագույն քաղաք» շինությունների պատճառով, որոնք կառուցված են տուֆից»,-ասվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակ Թոմ Մյուլենը խորհուրդ է տալիս այցելել վայրեր, ուր կարելի է զբոսնել, համեղ ուտել եւ խմել որակյալ գինի:

Միաժամանակ հեղինակը ռեստորաններ եւ վայրեր է խորհուրդ տալիս, ծանոթացնում հայկական գինու՝ տեղի ապրանքանիշերի եւ այդ խմիչքն արտադրողների հետ, խորհուրդ է տալիս այցելել նաեւ Սարյան փողոց, ուր գինի խմելու համար բազմաթիվ վայրեր են առկա, եւ յուրաքանչյուր տարի անցկացվում են հայտնի գինու օրերը։   

Նաեւ նշվում է, որ Թավշյա հեղափոխությանը զուգահեռ Հայաստանում տեղի է ունեցել նաեւ Գինու հեղափոխություն, որովհետեւ միայն 2018 թվականին ի հայտ է եկել 25 նոր գինեգործական ընկերություն:

Հոդվածին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն տեղադրելով եւ գրելով.

««Ֆորբսը» հայկական գինու հիանալի որակի եւ պայծառ ապագայի եւ Հայաստանում տեղի ունեցած Գինու հեղափոխության մասին»:

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

«Ֆորբսը» հայկական գինու հիանալի որակի եւ պայծառ ապագայի եւ Հայաստանում տեղի ունեցած Գինու հեղափոխության մասին:

Հոդվածի հեղինակն ասում է, որ Թավշյա հեղափոխությանը զուգահեռ Հայաստանում տեղի է ունեցել նաեւ Գինու հեղափոխություն, որովհետեւ գինու սրճարանները տասն անգամ աճել են, եւ միայն 2018 թվականին ի հայտ է եկել 25 նոր գինեգործական ընկերություն:

FORBES.COM

Armenian Wines Are Kicking With Quality

The quality of Armenia’s top wines today—whether white or red, rosé or bubbling—is frequently stellar.