запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մարաթոնի ամենախոշոր նվիրատուների նոր ցանկը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնի ամենախոշոր նվիրատուն այս պահի դրությամբ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է՝ 1,5 միլիոն դոլար գումարով:

Ստորեւ ներկայացնում ենք այս պահի դրությամբ ամենախոշոր նվիրատուների ցանկը. «ՀԺ»-ի հարցմանն ի պատասխան՝ այն տրամադրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանը.

«Տաշիր Գրուպ», Սամվել Կարապետյան -1.5 մլն դոլար (շուրջ 715 միլիոն դրամ)

Սամվել Ալեքսանյան - 200 հազար դոլար (95 մլն 600 հազար դրամ)

Վարդանյանների ընտանիք, «Գրանդ հոլդինգ»- 60 մլն դրամ

ՀՀ բանկային համակարգ- 56 միլիոն դրամ

«Արարատ» բանկ - 40 միլիոն դրամ

ՀՀ ոստիկանություն -  19 միլիոն 500 հազար դրամ

«Ապավեն» ՍՊԸ - 16 միլիոն դրամ

«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» -15 միլիոն դրամ

«Փեթակ» առեւտրի կենտրոն, Վարուժան Գրիգորյան - 10 միլիոն դրամ

Կենտրոնական բանկ - 7 միլիոն դրամ

«Առանցք» ՍՊԸ - 5 միլիոն դրամ

Ավելի վաղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը հայտարարել է, որ 4 միլիոն դրամ է հանգանակել Երեւանի պետական համալսարանը, 2 միլիոն 100 հազար դրամ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, 2 միլիոն դրամ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, 2 միլիոն դրամ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի արհկոմը, 1.5 միլիոն դրամ՝ «Արմսվիս» բանկը, 1.5 միլիոն դրամ՝ Կադաստրի կոմիտեն, 1 միլիոնական դրամ՝ «Ավեր» ՍՊԸ-ն, «Սարանիս» ՍՊԸ-ն, «Վեոլիա Ջուր»-ը, «Գալիք» ՍՊԸ-ն, «Կերամիկա» ՍՊԸ-ն, «Մարտին Սթար» ՍՊԸ-ն, «Արփիմեդ» ՍՊԸ-ն: Այս տվյալները դեռ կարող են փոխվել, քանի որ նվիրատվությունները շարունակվում են:

Գիշերը՝ ժամը 4-ի դրությամբ, նվիրաբերվել էր 9 միլիոն 856 հազար 100 դոլար։ Մեր հարցին՝ այս տվյալը փոխվե՞լ է՝ Արմինե Թոխմախյանը պատասխանեց. «Հիմա շատ ակտիվ տարածված է challenge-ի գաղափարը…Եթե նկատել եք, վարչապետի կոչից հետո Սերժ Թանկյանն է միացել, Ալեքսիս Օհանյանն է միացել: Մեր համաքաղաքացիները շատ ակտիվ են, մեզ զանգահարում են, մեզ առցանց հանգանակություններ են անում: Այսպիսով այս թվերը վստահաբար դեռ կփոխվեն: Այս պահին օֆիցիալ ավարտված հանգանակության թիվը դա է, բայց ավելի ուշ, երբ որ ավելի միասնական պատկեր կլինի, մենք մամուլի ասուլիսով հանդես կգանք»:

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխարհում սփռված հայերին կոչ արեց նվիրատվություններ անել հիմնադրամին՝ այդպիսով ձեւավորելով «համահայկական բյուջե»:

«Եթե 5 միլիոն հայ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությանը նվիրի 200 դոլար, ամիսը նվիրաբերի 20 դոլար կամ 20-ից շատ, մենք տարվա կտրվածքով կունենանք 1 միլիարդ 250 միլիոն դոլար»,- ասաց Փաշինյանը: Այնուհետեւ տեղեկացնելով, որ ինքը himnadram.org կայքի միջոցով այնպիսի կարգավորումներ է արել, որ ամեն ամիս իր աշխատավարձից 10 հազար դրամ փոխանցվի հիմնադրամին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ եթե աշխարհում 5 միլիոն հայ անի նույն գործողությունը, ինչ ինքն է արել, մենք տարեկան կունենանք ոչ թե 13 միլիոն դրամ, որը վերջին 27 տարվա ընթացքում հիմնադրամին փոխանցված միջին գումարն է, այլ կունենանք 1 միլիարդ 250 միլիոն դոլար:

«Էսօր ուզում եմ արձանագրել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է կրկնակի, եռակի, հնգակի հսկողության տակ, եւ մենք բացառում ենք այդտեղից որեւէ չարաշահում»,- հավելեց Փաշինյանը:

Վերջում նա մարտահրավեր փոխանցեց աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին եւ Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին՝ առաջարկելով ամսական իրենց աշխատավարձերից համապատասխանաբար 21, 22 եւ 23 դոլար փոխանցել հիմնադրամին: Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանն արդեն արձագանքել են ՀՀ վարչապետի կոչին՝ տալով իրենց համաձայնությունը: Ամբողջ համացանցը ողողված է նոր մարտահրավերների կոչերով:

«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանն Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի եւ Շիրակ։ Ընդհանուր առմամբ հարյուրից ավելի համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ եւ կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։

ՀԺ